Քարվաճառի հրաշալիքներից մեկը՝ Զուարի Տաք ջուրը. անգամ բնությունն է գտնվել շռայլ

Զուար, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոն Քարվաճառից 36 կմ հեռավորության վրա դեպի արևելք, Դուտխու գետի հովտում։

Հիմնադրվել է 1997 թվականին, հիմնականում Տիգրան Կյուրեղյանի ջանքերով։

Բնակիչների մեծ մասը փախստականներ են Բաքվից, Մարտակերտի շրջանից, ինչպես նաև Վայոց ձորից։ Գյուղը ունի միջնակարգ դպրոց։

Տնտեսության հիմնական ճյուղերն են մեղվապահությունը և անասնապահությունը։ Զուարում կա նաև «Տաք ջուր» կոչվող հանքային ջրի աղբյուր։


Զուար համայնքի սահմանային գոտով հուսում է Տրտու գետի վտակը։

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Տաք ջուրը առողջարանային ավան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում։

Տաք ջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։

Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։


Տաք ջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։

Այնտեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին։

Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար։ Նախկինում գործել են բազմաթիվ առողջարաններ։

Արցախյան պատերազմի ժամանակ մեծապես տուժել է ռազմական գործողություններից։

Այն մեկ մետրից ավելի խորությամբ կրային նստվածքներից պատրաստված բնական -է, որի կենտրոնից ժայթքում է տաք հանքային ջուրը։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST