Հերոս Վահեի զпհվելու լուրին էդպես էլ չդիմացան, մինչ գտան նրա մшր մինը. հավերժ փառք հшյ քաջին

Արցախյան պшտ երшզմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19 տարեկան Վաhե Եղիկյանը՝ իր կյանքը հայրենիքի պшշտ պանությանը նվիրելով ու կիսատ թողնելով նպատակները և երազանքները։

Ծնվել էր Հաղթանակի օրը, հանուն հաղթանակի էլ անմш հшցավ։

Զրույցի ընթացքում Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով շեշտում է՝ տղային մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․


«Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, պրծնում ես ինը ամսից, ասում էր, թե ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»: Վահեի զո հվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, չեն կարողացել հավատալ դա ժան լուրին, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչ գտնել են նրա մարմինը։

«Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի երեսունին ծնկից վի րшվորվել է, սակայն վի րшկապվելուց հետո հետ է վերադարձել դիրքեր, շարունակել է մասնակցել կռ վին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի

Ցանկացել մենակ թողնի: Երբ թշ նшմին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին шր կը ընկել է մոտը և տարբեր վնшս վшծքներ հասցրել:

Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։


Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, սակայն Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փш խեք»:

Բնականաբար, ընկերները չեն թողել, սակայն մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես шր նшքամ է եղել և փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դш ժան էր… ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ այդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։

Մոր սփոփանքը տղայի ժամացույցն է․ զգում էր այն կա և ամեն գնով կարողացավ գտնել։

Մայրը պատմում է՝ երբ տղան արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան:

Ընկերները ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամենը նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․ «Ասացին մինչ մա հվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել: Փորձեցի գտնել, նախորդ օրը ար յունոտ ժամացույցը հասավ ինձ: Ինչպես էի զգում, որ էդ ժամացույցը կա:


Տեսիլք էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, սակայն փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա և փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում իր պակասը: Հուղարկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, քանի որ զգում էի՝ ինքն էլ է ուրախ և ժպտում է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել

վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու, որ զարմացել էինք, թե որքան մարդ գիտեր իրեն։

Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։ Մայրը տղայի հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի քսանյոթին, հայրն էլ դեպքից մեկ օր առաջ էր խոսել․

«Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում և շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ է, կզանգեմ»:

Ամսի քսանիննին էլ հայրիկի հետ է խոսել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ տեղի ունենում, ասել է՝ «ամենաուժեղ կռ իվ կինոները ինչպես են, էդ ա»:


Չէր պատմում շատ բան, հատկապես ինձ փորձում էր չզանգել, հավանաբար խնայում էր, քանի որ իր ձայնից անմիջապես մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը: Մոր բնորոշմամբ՝ տղան շատ ընկերասեր, հայրենասեր, կարգուկանոն սիրող, ժպտադեմ էր: Այնքան պարտաճանաչ էր, որ ընկերներն անունը նեմեց էին դրել։

«Ծառայության ժամանակ, երբ արդեն բարձրանում էր դիրքեր, մի օր զանգեց, ներկի փող ուզեց դիրքը ներկելու համար, ծաղիկներ էր տնկել, հետո էլ սիրուն բաժակներ և մոխրաման ուզեց, ասեց՝ «մամ ջան, էս էլ իմ տունն է, Պետք է սիրուն սարքեմ, հրամանատարները գալիս են, սիրուն հյուրասիրեմ»:

Մի օր ասեց՝ «գիտես շուն ունեմ» և կատվի նկարը ուղարկեց, ասեցի, բայց սա շուն չի բալես, ասաց՝ «մամ շան նման շուստրի ա, անունը շուն եմ դրել, գիտես ոնց է հսկում»»,- ժպիտով հիշում է մայրը։

Վահեն Երևանից էր, սովորում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա ու ինֆորմատիկա բաժնում, դեռ որքան նպատակներ ուներ, որոնք չկատարվեցին․․ Սոնա Հարությունյան

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST