7 աստվածային հուշումներ մարդուն, որոնց հետևելիս երբեք չեք հանդիպի դժվարության

Որպեսզի կյանքում մարդուն միշտ ուղեկցեն հաջողությունը, ուրախությունն ու երջանկությունը, նա պետք է ղեկավարվի ճիշտ պատկերացումներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր կանոններ, որոնց հիմքում ընկած են աստվածային պատվիրանները:

Աստված մարդուն տառապելու համար չի ստեղծել: Աստծո ստեղծած արարածը պետք է ուրախանա կյանքով, սիրի ու արարի: Քիչ բողոքեք կյանքից, միշտ հիշեք, որ կան մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում, քան դուք:


Յուրաքանչյուր մարդ այս Երկիր է ուղարկված ոչ հենց այնպես: Նա պետք է ինչ-որ կերպ արտահայտի իր աստվածային լինելը ու ձգտի ինչ-որ բանով բարելավել շրջակա աշխարհը: Աստված մարդուն տաղանդներ է տալիս, ուժ ու ունակություններ:

Աստծո շնորհը պետք է օգտագործել շրջապատող աշխարհը կատարելագործելու համար, ինչպես նաև նրանց օգտակար լինելու համար, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:

Աշխատեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը: Դրանով դուք դեպի ձեզ կձգեք բարենպաստ հանգամանքներ և ֆինանսական բարեկեցություն: Եվ հակառակը՝ ագրեսիան անպայման կարտահայտվի կյանքի որակի անփոփոխ վատացմամբ:


Կյանքում ոչ մի պատահական բան չկա: Մեր մտքերով, բառերով, գործողություններով ու արարքներով մենք ձևավորում ենք մեր այսօրվա իրականությունը և ապագան: Այնպես որ, կվայելե՞ք կյանքը, թե՞ հակառակը, միայն կտանջվեք, ամբողջությամբ ձեզնից է կախված:

Այս կանոնն ուղիղ կապ ունի 4-րդի հետ. մտքերը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք պոզիտիվ մտածել, և դուք կստեղծեք ձեզ ուրախացնող իրականություն: Եվ հակառակը՝ նյարդային վիճակը, կատաղությունը, նախանձը, հպարտությունը ձգում են միայն անհաջողություններ:

Ինչպիսի հանգամանքներ էլ որ լինեն շուրջը, միշտ մնացեք հանգիստ, պահպանեք պոզիտիվ տրամադրվածությունը, հավատացեք ձեր ուժերին ու Աստծո օգնությանը, և ձեզ կտրվի ձեր հավատին համապատասխան:

Աշխատեք լսել Աստծո ձայնը: Պարզապես տվեք հարց, որի պատասխանն ուզում եք լսել, և ականջ դրեք Ենթագիտակցության ձայնին:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST