Այս ընկերությունը մեկ ժամ երեկույթին մասնակցելու համար վճարում է $50, սակայն կա մի բայց․․․

Ուզու՞մ եք թողնել խմելը, բայց այնպես որ չտխրեք։ Գոնե որո՞շ ժամանակով։ Ուրեմն այս նորությունը Ձեզ համար է։ Gnista Spirits շվեդական ընկերությունը պատրաստ է Ձեզ վճարել, եթե մասնակցեք երեկույթի, սակայն սթափ վիճակում։

Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունը փնտրում է երկու «շատ փորձառու տժժացողների», որոնք գնան փարթիների առանց գինարբուք կազմակերպելու։ Ձեզ սպասվում է բուռն գիշեր Ստոքհոլմում՝ թանկ ընթրիք, բար, ակումբ և այլն, սակայն առանց ալկոհոլի։ Տեկիլայի փոխարեն ստիպված կլինեք խմել «Գնիստա»։

«Գնիստան նոր ընկերություն է, որը առաջարկում է միակ ոչ ալկոհոլային խմիչքը, որը ոչնչով չի տարբերվում որոկյալ սպիրտային խմիչքից,- գրված է գործատուի հայտարարության մեջ,- նրա համը հաստատել են հարգված բարմեններ և ինդուստրիայի էքսպերտներ։Եկել է ժամանակը ստուգելու նրանց եզրակացությունները»։

Ընկերությունը կվճարի Ձեզ $50 մեկ ժամի համար, բայց այդ կհոգա բոլոր ծախսերը երկու անձի համար։ Փոխարենը Դուք պետք է հասկանաք ինչպես է ազդում խմիչքը Ձեզ վրա։ Ունենում եք մինչ առավոտ պարելու խելահեղ ցանկություն, ունենում է այն ձեզ վրա թուլացնող ազդեցություն և այլն։

Աշխատանքի ընդունվողից միայն մի որոկավորում էն պահանջում, նա պետք է լինի մարդ, ով ապրում է հանգստյան օրերի համար և բացի այդ ոչ թե սթափ մարդ , այլ դրա հակառակը։

Այնպես որ եթե դուք սիրում եք տեկիլա և պարեր սեղանի վրա, բացի այդ շփում ու ակումբային կյանք, ուրեմն այս աշխատանքը Ձեզ համար է։ Վարժ անգլերեն կամ շվեդերեն իմանալը ցանկալի է։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST