Տղան մոտեցավ մեքենային, որպեսզի փող խնդրի, բայց այն ինչ նա տեսավ փոխեց, թե՛ իր, թե՛ ուղևորի կյանքը

Մի անգամ Ջոն Տուոն , ինչպես սովորականում, մոտեցավ կանգնած ավտոմեքենային, որպեսզի փող խնդրի, սակայն ինչ-որ անսովոր բան տեսավ։ Մեքենայի նստատեղին նստել էր մի կին, ում միացված էին մի քանի մեծ ու տարօրինակ սարքեր։

Տղան հարցրեց կնոջը թե ինչ են դրանք և ինչի համար են հարկավոր։ Գլեդիս Կամանդե անունով կինը պատմեց, որ իր մոտ թոքերի կոլապս է եղել և հիմա նա ստիպված ամեն տեղ իր հետ տանել գեներատորներ և թթվածնային բալոններ։ Նրանք զրույցի բռնվեցին և պարզվեց, որ 32-ամյա կինն արդեն տարել է 12 վիրահատություն։ Բացի այդ վիրահատություններից մեկի ժամանակ վնասվել է նրա տեսողական ներվը ու հիմա նա խնդիրներ ունի տեսողության հետ։

Դա այնքան հուզեց Տուոյին, որ տղան լաց եղավ ու հարցրեց կնոջը , թե ինչ կարող է անել նրա համար։ Կինը առաջարկեց, որ իրենք միասին աղոթեն և վերցրեց նրա ձեռքը։ Դրանից հետո, Ջոնը հանեց գրպանից բոլոր գռոշները, որ կարողացել էր հավաքել օրվա ընթացքում և տվեց կնոջը՝ չէ որ դա նրան ավելի անհրաժեշտ էր։

Այս ամենին ականատես էր եղել մի տղամարդ, ով նկարել էր այս պահը և հետագայում տեղադրել համացանցում ու կից պատմել տեսածն ու լսածը։ Հրապարակումը կարճ ժամանակում լայն տարածում է գտնում և մեծ թվով մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում Ջոնին ու Գլեդիսին։ Նախաձեռնության շրջանակում հավաքվում է ավելի քան 80 000դոլլար։

Այս փողերով Գլեդիսը անցնում է բուժման կուրս և լիովին ապաքինվում։ Իր բուժման ընթացքում Գլեդիսը հոգ է տանում այն մասին, որ տղային տեղափոխեն մանկական կենտրոն, որտեղից էլ հետագայում որդեգրում է նրան։ Այժմ Ջոնը հաճախում է դպրոց ու ունի ընտանիք։

Ահա, թե ինչպես, կարող է մեկ հանդիպումը փոխել երկու մարդու ճակատագիր։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!