Արամեի ու Դիանա Գուրցկայայի նոր երգի պրեմիերան և հայերեն երգի կատարումը

Հայտնի և սիրված երգիչ Արամեն իր կարերայի ընթացքում համակցել է մի շարք երգիչների հետ։ Այդ համագործակցությունները չեն սահմանափակվել միայն հայ էստրադային երգիչների հետ դուետներով։ Նա հաջողությամբ դուրս է եկել միջազգային ասպարես և տարբեր նախագծերով հանդես եկել արտասահմանյան մի շարք երգչուհիների հետ։

Այդ համագործակցությունները ավելի շատ տարածվել են ռուսական էստրադային երգիչների շրջանակներում։ Նա դուետներով հանդես է եկել ռուսական էստրադայի այնպիսի երգչուհիների հետ ինչպիսիք են Անժելիկա Ագուրբաշը, Դիանա Գուրցկայան և այլոք։ Վերջինիս հետ համագործակցությունը արամեն սկսել է դեռևս 2017 թվականից, երբ նրանք հատուկ նախագծի շրջանականերում միասին կատարեցին Արամեի հայերեն <<Մայրիկ>> երգը։ Նրանց հուզական կատարումը գրավեց թե դահլիճում ներկա հանդիսատեսի, թե հետագայում հեռուստադիտողների սրտերը և լայն տարածում գտավ։

Սակայն Արամեի ու ռու էստրադայի սիրված երգչուհի Դիանա Գուրցկայայի համատեղ գործունեությունը չսահմանափակվեց այդ մի դուետով։ Այժմ նրանք հանդիսատեսին են ներկայացրել իրենց համատեղ նոր երգի պրեմիերան։ Երգը այս անգամ ռուսերեն լեզվով է և կոչվում է << Первая Осень>>, իսկ երգի հեղինակն է Արսեն Կասիևը։

Ստորև ներկայացնում ենք երգի պրեմիերան։

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 3.6 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!