Արամեն երեխա է ունեցել․Նա ծննդատանն արված լուսանկար է հրապարակել

Արամեի ընտանիքը համալրվելէ։ Այսօր նրա կինը՝ Աննա Թովմասյանը լույս աշխարհ է բերել իրենց որդուն։

Երջանիկ հայրիկը շտապել է իր ուրախությունը կիսել երկրպագուների և հարազատների հետ։ նա ծննդատանն արված լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջով։ Հայտնի ու սիրված երգիչը նկարը հրապարակել է հետևյալ կերպ․ «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»:

Երջանիկ զույգը դեռևս ամիսներ առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ փոքրիկին պետք է կոչի հոր անունով՝ Մարատ։ Երգիչը հաստատել է, որ ոչ մի մտափոխություն չի եղել և տղային անվանակոչել է Մարատ։

Հիշեցնենք, որ Փոքրիկ Մարատը ընտանիքի միակ երեխան չէ։ Արամեն նաև դուստր ունի։ Արամեի և Աննայի առաջնեկը՝ Աննա մարիան արդեն երկու տարեկան է, ով սրտատրոփ սպասում է մայրիկի ու եղբոր տուն գալուն։

Շնորհավորում ենք զույգին բալիկ ունենալու կապակցությամբ, իսկ փոքրիկ մարատին և աշխարհի բոլոր բալիկներին մաղթում անհոգ մանկություն։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!