Ստուգեք տղամարդը սիրահարված է, թե օգտագործում է Ձեզ. վերլուծեք իր արարքները

Բացառիկ արարքներ, երբ տղամարդն անում է՝ նա ձեզ և՛ սիրահարված է, և՛ օգտագործում է:

Եվ այսպես.

Առաջին

Նա սիրահարված է ձեզ, եթե դուք նրան պատմել եք ձեր մասին վատագույն բաները, իսկ նա, միևնույն է, ձեր կողքին է։

Նա տեսել է ձեր վատագույն տարբերակը։ Տեղյակ է ձեր բոլոր թերություններից։

Իմացեք, որ նրա զգացմունքներն իրական են, քանի որ նա դեռևս ձեր կողքին է։

Երկրորդ

Նա օգտագործում է ձեզ, եթե կարևոր որոշումները կայացնում է առանց ձեզ հետ համաձայնեցնելու։

Ակնհայտ է, որ նրա համար միևնույն է, թե ինչպես իր գործողություններն ու որոշումները կազդեն ձեր ինքնազգացողության վրա։

Նա իսկապես ձեզ չի տեսնում՝ որպես իր զուգընկեր։ Նա պարզապես գործում է այնպես, ինչպես ուզում է, անկախ այն բանից, թե դուք ինչպես կվերաբերվեք իրավիճակին։

Երրորդ

Նա սիրահարված է ձեզ, եթե ձեզ երջանկացնելու համար անում է հնարավոր ամեն ինչ։

Նա ձեր երջանկությունն իրենն է համարում և անում է ամեն ինչ, որ դուք ժպտաք։

Չորրորդ

Նա օգտագործում է ձեզ, եթե այն ամենը, ինչ մտահոգում կամ հետաքրքրում է իրեն, միայն իր անձնական երջանկությունն է։

Նա անում է միայն այն, ինչը կարող է իրե՛ն երջանիկ դարձնել, այլ ոչ՝ ձեզ։

Եթե նրա գործողությունները ձեզ կամ ձեր հարաբերությունների համար վնասակար են կամ տհաճ, նրա համար առանձնապես մեծ նշանակություն չունի։

Հինգերորդ

Նա սիրահարված է ձեզ, եթե ապահովում է ձեր անվտանգությունը։

Նա ընդունում է, որ դուք առանձին անհատականություն եք, և ինքն իրավունք չունի խախտել ձեր սահմանները, որոնք դուք ձեր հարաբերությունների մեջ սահմանել եք նրա համար։

Եվ նա նաև ուզում է, որ դուք ձեզ ազատ զգաք։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST