Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում, որ․․․․ Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել

Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից  գրառում է կատարել։

Նազենիի սելֆի նկարում երևում է գեղեցիկ կարմիր զգեստը, որին համադրված են խոշոր արծաթյա զարդեր՝ մատանիներ, վզնոց և ականջողեր։ Բացի այս ամենից հայելային անդրադարձում երևում է Apple բրենդի հետախոսը, որով էլ դերասանուհին նկարվում է։ Սակայն կարևորն այս հրապարակման մեջ լուսանկարին կից գրառումն է։

Գրառման մեջ դերասանուհին անդրադառնում է միայնակ կնոջ ճակատագրին և կոչ անում գնահատել նմանատիպ կանանց, ովքեր համարձակություն ունեն հակառակ գնալու,  անսեր չապրելու, շատերի համար կյանքի նոր որոկ ստեղծելու։ Նազենի Հովհաննիսյանը մասնավորապես գրել է․

«Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե մեկին կամ մի ընտանիքին:
Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը:

Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը… Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով:

Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց:
Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար… իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով:
Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ…կանցնի…»»

View this post on Instagram

Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե մեկին կամ մի ընտանիքին: Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը… Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով: Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց: Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար… իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով: Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ…կանցնի…» …

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!