Շնորհավոր Հին Նոր տարի․ օրվա հետ կապված ավանդույթներն ու պատմությունը

Այսօր շատ հայկական տներում սեղանների շուրջ բաժակներ են բարձրացվել և նշել Հին Նոր տարի։ Այս սովորությունը մեզանում մնացել է 1918 թվականից ի վեր, երբ Հայաստանը Հուլյան օրացույցից անցում է կատարել Գրիգորյան օրացույցի։

Իսկ ինչ Են իրենցից ներկայացնում Հուլյան ու Գրիգորյան օրացույցները։ Պետք է նշենք, որ տարվա սկիզբը սկսել են հաշվել հունվարի 1-ից մ․թ․ա 45թ-ից։ Այն սահմանվել է Հուլիոս Կեսարի կողմից, իսկ առաջին ամիսը՝ հունվարը կոչվել է այդպես անտիկ աստված Յանուսի պատվին։ Հուլյան օրացույցը մեծ տարածում է ստացել աշխարհի բազմաթիվ երկրներում և գործածության մեջ մնացել մինչ 1582թ-ը։

Այդ ժամանակաշրջանում գիտնականներըպարզել են, որ օրացույցում կան անճշտություններ և դրա հետևանքով յուրաքանչյուր 128տարին մեկ մի ավելորդ օր է առաջանում։ Այդ իսկ պատճառով 1582թ-ին, Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Նոր՝ Գրիգորյան , օրացույցի օգտագործմանը։

Հին և նոր օրացույցների տարբերությունը կազմում է 13օր, սակայն ըստ գիտնականների հաշվարկների, այդ տարբերությունը 2100թ-ից կկազմի 14օր։ Շնայած պատմության վաղեմությանը հին սովորությունը՝ հին տոմարով Ամանորը նշելու ավանդույթը, դեռ պահպանվել ու դարերով անցել է ժողովրդի գրկով և հասել մեր օջախներ։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!