Պտտվող անիվ 1976թ․, վերադարձ անցյալ, որտեղ ամեն բան այնքան ջինջ էր ու պարզ

Իսկ Դուք գիտե՞ք, որ մեզ սիրելի դարձած «Հաղթանակ» զբոսայգին նախկինում կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։

Այգու կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 1930-ական թվականներին։ Ժամանակի ընթացքում նրա շրջակա ամայի տարածքում սկսվել են կանաչապատման աշխատանքներ և դարձրել ծառաշատ այգի։

Այգու անվանումը պահպանվել է մինչ Հայրենական մեծ պատերազմի ավարտը, որից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» զբոսայգու։  Զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950թ․-ին և այգում կանգնեցվել է Ստալինի 17 մետրանոց պղնձե արձանը, որի հեղինակն էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

1962թ-ին արձանը ապամոնտաժվել է և շուրջ 5 տարի պատվանդանը դատարկ է մնացել։  1967 թվականին Ստալինի արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած << Մայր Հայաստան>> արձանը։ 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը, որը 1995 թվականին վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի։

Զբոսայգում, որը բոլոր ժամանակներում եղել է մեր երկրի փոքրիկ քաղաքացիների սիրելի վայրը, առաջին կառուսելները, որոնց թվում ճոճվող նավակն էր, տեղադրվել են 1950-ականների կեսերին։ Իսկ մեծահասակների համար կոլորիտային ու սիրելի վայր դարձած <<Արագիլ>> ռեստորանը սկսել է գործել 1959թ-ից, իսկ «Արևիկ» արհեստական լիճը շահագործման հանձնվեց 1961թ-ից։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!