ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ընդամեն 7 ավտոմեքենա կմնա. կտրուկ կրճատումներ՝ կառավարությունում

«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։


Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները`

— ՀՀ փոխվարչապետեր
— Վարչապետի աշխատակազմի ղեկավար
— ԱԽ քարտուղար
— Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
— Աշխատակազմի վարչության պետեր

— Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
— Վարչապետի խորհրդականներ
— Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
— Երկու փոխվարչապետերը
— ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ: Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են` ըստ օրենքի պահանջի»։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան

Աղբյուրը՝ ֆեյսբուք

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!