«Այսօրվա ձյունը շնորհավորեցի»․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձնագնդիկ է խաղացել լրագրողների հետ

Երևանում տեղացած ու երկար սպասված ձյունը ուրախացրել ու բարձր տրամադրություն է հաղորդել ոչ միայն փոքրերին, այլև մեծահասակներին։

Այսօր ձյան պոզիտիվը անդրադարձել էր նաև հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Առավոտյան Փաշինյանը Փաշինյանը հանդիպում ուներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Մինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ մուտք գործելը, որտեղ կայանալու էր հանդիպումը, վարչապետը որոշում է ձնագնդիկ խաղալ և առաջին «հարվածն» ուղղում է լրագրողների ուղղությամբ։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պատգամավորների մեծամասնությունը։

Նիստը նախնական տվյալներով տևելու է մոտ 2 ժամ։ Մինչ հանդիպման մասնակցել, վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ժպիտով ձնագնդի է նետել և մուտք է գործել շենք։

Այնուհետ, նա ֆեյսբուէյան իր էջում գրագում է կատարել․ «Այսօրվա ձյունը շնորհավորեցի»։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST