3 անչափ կարևոր կանոննորը՝ երջանիկ ամուսնության և հաջողակ կյանքի համար

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր ընտանիքը լինի ամուր, երջանիկ և ամենալավը:

Իսկ ինչպե՞ս դրան հասնել: Սոցիալական հարցումների շնորհիվ պարզվել է, թե ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևել երջանիկ ընտանիք ունենալու համար:

Առաջին

Միասին ընթրիք: Երջանիկ ընտանիքի անդամները երեկոյան հավաքվում են սեղանի շուրջ, ընթրում են և քննարկում նորությունները, կիսվում են իրենց տպավորություններով, կատակում են: Հեռուստացույցը չեն միացնում, չէ՞ որ նման դեպքում միմյանց հետ շփվել չի լինի:


Հենց ընտանեկան ընթրիքի շուրջ են քննարկվում ամենալուրջ հարցերը. եթե անդամներից մեկը խնդիրներ ունի` նրան աջակցում են, իսկ եթե հասել է ինչ-որ հաջողությունների` միասին ուրախանում:

Երկրորդ

Սիրած զբաղմունք: Ուրախ ընտանիքներում բոլորն աշխատում են կամ ունենում են սիրած զբաղմունք, որն ուրախություն է բերում:

Ամուսնացած զույգերը զբաղվում են մի բանով, որն ընտանիքի եկամուտն է ապահովում: Շատ կարևոր է, որպեսզի զույգերից մեկը քաջալերի մյուսի բիզնեսը և պատրաստ լինի խորհուրդ տալ նրան, արտահայտել սեփական կարծիքը և բարոյական օգնություն ցուցաբերել խնդիրների դեպքում:

Երրորդ

Ուզում եմ լինել միայնակ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամն ունի իր տեղը, որտեղ կարող է լինել միայնակ:

Երջանիկ ընտանիքներում հարգում են նույնիսկ ամենափոքրերի տարածքը: Տանը պետք է լինի մի այնպիսի սենյակ, որտեղ կարելի է մտածել, գիրք կարդալ, մնալ ինքդ քեզ հետ:

Հոգեբանները պարզել են, որ մեկուսանալու կարիք զգում են հատկապես տղամարդիկ: Հոգեբանական լեզվով դա կոչվում է «արջի բույն», որի կարիքը տղամարդիկ զգում են: Եվ դա իր պատճառներն ունի:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST