Կար ժամանակ երբ ամեն բան այլ էր. Շատերի մանկության Կրկեսը. Այսպիսին էր հին Երևանը

Կրկեսի հայ արտիստները մինչև 1956 թվականը հանդես են եկել պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի զանազան կոլեկտիվներում։

Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը։

20-րդ դարի սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ գործել են նաև Ա․ Մինասովը, էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը (Ռ․ Մանուկյանն առաջինն է արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման)։


1956 թվականին, հայկական արվեստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961 թվականից՝ «Երևան»), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վ․ Արգումանյանը։

Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը։

Հայկական կրկեսի լարախաղացներ Դ․ Գրիգորյանի, Ս․ Մինասյանի, Ն․ Մանուկյանի, Ա․ Ղարիբյանի ելույթներն ուղեկցվել են հայկական ժողովրդական գործիքների նվագակցությամբ։


Կրկեսային արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են ակրոբատ էքսցենտրիկների (ղեկ․ Հ․ Խազխազյան) և ակրոբատցատկորդների (ղեկ․ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ա․ Դուդուկչյան) խմբերը։

Երկար տարիներ հայկական կրկեսի կոլեկտիվում են աշխատել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բ․ Ղազարյանը (1973 թվականից՝ հայկական կրկեսի կոլեկտիվի ղեկ․)։

Նա ղեկավարել է «Ակրոբատներ գնդերի վրա» համարը, ուր դրսևորված է սպորտի անխզելի կապը կրկեսի հետ։

Նորարար արտիստ Վ․ Բենիամինովը (Բենիամինյան) մշակել է «Անցասանդուղք» ինքնատիպ տրյուկային համարը։

Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստներ, եղբայրներ Մ․ և Ռ․ Հակոբյանները (օդային մարմնամարզիկներ) տրյուկներով ստեղծել են թեմատիկ ներկայացում։

Facebook Comments
Noter cet article
( No ratings yet )
Merci de partager cette publication avec votre famille et vos amis!
Arm POST