Մարդ ով բոլոր ժամանակների համար կմնա սիրված և հիշելի. Կարպ Խաչվանքյանի մասին բացառիկ տեսանյութ

Հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում:

Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում խաղացած դերերով:

1941 – 1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։

1944 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։


Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։

Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Հայտնի դերասանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 23-ին:


Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։

Նկարահանվել է նաև ajd կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։

1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Facebook Comments
Noter cet article
( 1 assessment, average 5 from 5 )
Merci de partager cette publication avec votre famille et vos amis!
Arm POST