Շատ կանանց համար անռանց շպարի տնից դուրս գալու գաղափարը վախ է առաջացնում:
Շպարը դարձել է մեր մշակույթի մի մասը՝ կանայք ամեն առավոտ այն կրում են հպարտությամբ:
Սակայն յուրաքանչյուր կնոջ,որը շպարված է, հայտնվում է մեկ այլ կին, որը նրան չի սիրում: Եվ այդ միտումը դառնում է հանրահայտ:
Թաքցնելու և վախենալու ոչինչ չկա
Կան պատճառներ, որոնց համար օրը անցկացնում են առանց դիմահարդարման: մի քանի գիտական հետազոտությունները ցույց են տվել,որ կանայք, ովքեր առանց շպարի են, ավելի երջանիկ են:
Կարծես ոչինչ չունեն թաքցնելու,ինչպես դեմքը,այնպես էլ այլ իրավիճակներում: Ենթադրվում է,որ այն կանայք, ովքեր շպարված են թաքցնելու շատ բան ունեն դեմքի վրա:
Պզուկներ, սև կետեր,դեմքի լաքաներ. այս ամենը մեր մի մասնիկն են
Ուժեղ կանայք նրանք են համարվում, ովքեր դեմքին ունենալով որոշ թերություններ չեն ցանկանում թաքցնել, նրանք ինքնավստահ առանց շպարի տանից դուրս կգան՝ չթաքցնելով դեմքին եղած ինչ-որ կետեր:
Փորձարկություն
Եթե ցանկանում եք առան դիմահարդարման տանից դուրս գալ, ապա առաջին հերթին պետք է փորձարկեք,արդյոք դուք ձեզ հարմարավետ եք զգում այդպես:
Եվ ահա, առանց շպարի փորձեք ձեզ նայել հայելու մեջ, երկար նայելուց հետո եթե կարծում եք, որ ինչ-որ բան այն չէ,ապա փորձել շրթներկի փոխարեն շուրթերին քսել թեթև թափանցիկ փայլուն շրթներկ, դեմքին թեթև կրեմ և այդպես կտեսնեք, որ ավելի գեղեցիկ եք դառնում:
Ուժեղ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգում բնական կերպարում