Կրեմ-ապուր, որը նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար

Ասում են, որ այս բաղադրատոմսը պատահաբար հորինել է մի տատիկ, ով տոնական ճաշ էր պատրաստում ընտանիքի համար։

Ապուրը կրեմանման է, շնորհիվ սլիվկիի ու բանջարեղենային պյուրեյի։

5լ ճաշի համար օգտագործվող բաղադրամասերը

․ հավի մեծ կրծքամիս
․ 1 սոխ
․ միջին չափի նեխուր
․ մաղադանոսի ցողուններ
․2-3 գազար
․ աղ ու պղպեղ , ըստ ճաշակի
․ 3 ձվի դեղնուց
․ լափշա
․ 200-300մլ 20 տոկոսանոց սլվկի
․ 1-2 ճ․գդ քացախ
․3-4 պճեղ սխտոր

Հավի կրծքամիսը կիսել, վրան ջուր լցնել, համեմել աղով ու դնել կրակին։ Եռալուց հետո, վերցնել քափը, ավելացնել ամբողջական սոխը և խոշոր կտրտած մաղադանոսն ու նեխուրը և գազարը։ Առանձին թավայում եփեք լափշան։

Երբ բանջարեղենները և միսը կեփեն, հանեք դրանք։ Բանջարեղենները բլենդերի մեջ խփեք, իսկ հավը կտրտեք բարակ կտորներով։Եփված հավը , լափշան ու հարած բանջարեղենները նորից լցրեք արգանակի մեջ։ Դեղնուցները խառնեք սլիվկիի, 3գդ արգանակի հետ և ավելացրեք ապուրին։ Համեմեք համեմունքներով ու սխտորով ըստ ճաշակի և դրեք եռա ևս 2-3րոպե և ավելացրեք քացախը։

Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!