Ահա ինչ հավաքածուներ ունեն հայտնի մարդիկ առանց որոնց նրանց կյանքն այլ կլիներ

Ահա ինչ հավաքածուներ ունեն հայտնի մարդիկ առանց որոնց նրանց կյանքն այլ կլիներ

Հավաքածուների առարկաներ հաճախ դառնում են նամականիշերը, ճենապակյա տիկնիկները, արվեստի ստեղծագործությունները և ռետրո մեքենաները:


ELLE-ը պարզել է՝ ինչ հավաքածուներ ունեն հայտնի մարդիկ:

Անջելինա Ջոլի


Սառը զենքերի տպավորիչ հավաքածուն Անջելինա Ջոլիի հպարտությունն է: Հավաքածուի սկիզբը դրել է դաշույնը, որը դերասանուհու մայրը գնել է տոնավաճառից: Իր հավաքածուի յուրաքանչյուր նմուշն Անջելինան պահում է առանձին տուփերի մեջ:

Վիկտորիա Բեքհեմ


Դիզայներ Վիկտորիա Բեքհեմը շատ է սիրում պայուսակներ: «Կարծում եմ՝ դա փողի հրաշալի ներդրում է»,- հայտարարել է Վիկտորիան իր հարցազրույցներից մեկում: Նրա հավաքածուի մոտավոր արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, իսկ ցուցանմուշների մեծ մասի հեղինակը Hermès նորաձևության տունն է:

Ջոնի Դեփ


Հնարավոր չէ պատկերացնել Ջոնի Դեփին առանց գլխարկի: Դերասանը հսկայական հավաքածու ունի՝ տարբեր գույների, ձևերի և բրենդերի: Բացի այդ, Ջոնի Դեփը հավաքում է նաև աղավնիների և չղջիկների կմախքներ:

Նիկոլ Քիդման


Նիկոլ Քիդմանը վաղուց հետաքրքրվում է մանրադրամներով: Ընդ որում, Քիդմանի հավաքածուում հայտնվում են բացառապես հրեական հին մանրադրամներ:

Ջենիֆեր Լոպես


Ջեյ Լոն սիրում է փորձարկումներ անել արտաքին տեսքի հետ, այդ իսկ պատճառով էլ նրա կիրքը կեղծամներն են: Իր տանը Լոպեսը կեղծամների պահպանման համար հատուկ սենյակ է հատկացրել:

Նիկոլաս Քեյջ


Երկար ժամանակ Քեյջը հետաքրքրվում էր կոմիքսներով և ուներ հազվագյուտ հրատարակությունների հավաքածու: Բայց վերջերս դերասանը հայտարարեց, որ արդեն մեծացել է և այժմ հավաքում է դանակներ:

Կալուդիա Շիֆֆեր


Սուպերմոդելն անսովոր հոբբի ունի. վաղ մանկությունից Շիֆֆերը հավաքում է չորացրած միջատներ:

Ռիզ Ուիզերսփոուն


Հին ներքնազգեստերը և գործված կտորները Ռիզ Ուիզերսփոունը գնում է հին տոնավաճառներից և վինտաժային հագուստի խանութներից:

Ջեյ Զի


Հայտնի ռեփերը թուլություն ունի ժամացույցների նկատմամբ: Այն պահից սկսած, երբ Ջեյ Զիի կինը՝ Բեյոնսեն, ամուսնուն նվիրեց 5 մլն եվրո արժողությամբ Hublot Big Bang ժամացույց, ռեփերը սկսեց հավաքել ժամացույցի թանկ և անսովոր օրինակներ:

Պենելոպե Քրուզ


Հոլիվուդի ամենաոճային դերասանուհիներից մեկն ունի շորերի կախիչների հավաքածու: 500-ից ավելի կախիչներից է բաղկացած Պենելոպեի հավաքածուն:

Facebook Comments