Հայ թատրոնի նվիրյալներն իրենց կատարած աշխատանքներով մնացել են պատմության մեջ:
Բաբկեն Պողոսի Ներսիսյանը հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ մինչև իր մահկանացուն կնքելը։
Բաբկեն Ներսիսյանի ծնողները՝ Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում, որտեղ էլ 1917 թվականին ծնվել է Բաբկենը։
17 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։
Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։
1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն։
1957 թվականից նկարահանվել է կինոյում։ Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։
Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը, նույնպես դերասան է։

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցության 2018 թվականին Երևանի Աբովյան 21 հասցեում բացվել է Բաբկեն Ներսիսյանի հուշասյունը, «Մեծանուն հայեր» շարքում շրջանառության մեջ է դրվել Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշը։
Առանց վարպետի ինքնին դժվար էր պատկերացնել հայկական թատրոնը:
Հիշեցնենք, որ Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։
Թատերարվեստի հնագույն և ժողովրդական տեսակը պարերգական դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։
Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։
Թատերական այդ հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։
toc empty